Ստամբուլում սկսել է աշխատել համակարգող կենտրոնը, որը վերահսկելու է հացահատիկի միջանցքը

21:10, 26.07.2022

Ստամբուլում սկսել է աշխատել համատեղ համակարգող կենտրոնը, որը վերահսկելու է հացահատիկային միջանցքը, ինչպես նախատեսված է ուրբաթ օրը ստորագրված ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման պայմանագրով։ Այս մասին ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարիի հանդիպումից հետո։

Թուրք նախարարը դրական է գնահատել հացահատիկի առաքման մեկնարկի մասին տեղեկատվությունը և նշել, որ առաջին նավը շուտով կլքի Ուկրաինայի նավահանգիստը։

Համակարգող կենտրոնում աշխատում են Ուկրաինայի, Թուրքիայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Մոնիտորինգի հետ մեկտեղ կենտրոնը կիրականացնի նաև նավերի գրանցում, տարանցման ժամանակացույցեր և նավահանգստի մուտքի գրանցում։

Նմանատիպ