Ստամբուլում սկերչական խանութը թալանելու ժամանակ զոհվել է Վրաստանի քաղաքացի
Ստամբուլում սկերչական խանութը թալանելու ժամանակ զոհվել է Վրաստանի քաղաքացի

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ոսկերչական խանութը թալանելու ժամանակ զոհվել է Վրաստանի մեկ քաղաքացի, իսկ մյուսը վիրավորվել է:

Sabah թուրքական հրատարակչության տվյալներով, Վրաստանի քաղաքացիները ներխուժել են թանկարժեք իրերի խանութ և զենքի օգնությամբ խանութպահից պահանջել են իրերը: Հանցագործների ուղղությամբ կրակ են բացել խանութի անվտանգության ծառայության աշխատակիցները:

Տարածված լրատվությամբ հարձակման ժամանակ զոհվել է նաև խանութի աշխատողներից մեկը:

Թուրքական մամուլը գրում է, որ Վրաստանի քաղաքացիները Թուրքիայի տարածքում բնակվում էին ուրիշի անձնագրերով և խանութին հետևել են մի քանի ամսվա ընթացքում:

Թուրքական մամուլը տարածել է կողոպուտը նկարագրող լուսանկարները: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին: