Ստամբուլում մեկնարկել են Իրանի և եվրոպական «եռյակի» միջև միջուկային բանակցությունները
Ստամբուլում Իրանի և եվրոպական «եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև սկսվել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները։
Բանակցությունները ընթանում են փոխարտգործնախարարների մակարդակով՝ Ստամբուլում գտնվող Իրանի հյուպատոսարանում։
Հանդիպումից առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունները նախորդ քննարկումների շարունակությունն են, և որ աշխարհը պետք է իմանա, որ Իրանի դիրքորոշումները չեն փոխվել։
«Հատկապես Իսրայելի կողմից վերջերս սկսված պատերազմից հետո անհրաժեշտ էր մյուս կողմին տեղեկացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մնում է ամուր և անսասան։ Մեր ուրանի հարստացումը կշարունակվի. մենք չենք հրաժարվի իրանցի ժողովրդի այս իրավունքից», – ասել է Աբբաս Արաղչին։