Ստամբուլում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անցկացվել է վրացի և աբխազ մասնակիցների համակարգման մեխանիզմի նիստ՝ անհայտ կորածների որոնման հարցերով
Ստամբուլում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անցկացվել է վրացի և աբխազ մասնակիցների համակարգման մեխանիզմի նիստ՝ անհայտ կորածների որոնման հարցերով

Մայիսի 29-ին Ստամբուլում կայացել է վրացի և աբխազ մասնակիցներից բաղկացած համակարգող մեխանիզմի 16-րդ հանդիպումը։ Նիստը նախագահում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ որպես չեզոք միջնորդ։

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի տվյալներով՝ համակարգման մեխանիզմի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել և արտաշիրիմվել է 526 մարդու աճյուն։ Նրանցից 285-ը ճանաչվել և հանձնվել են ընտանիքներին՝ պատշաճ հուղարկավորության համար։ Ինչպես հայտարարել են պետնախարարի գրասենյակում, դա հնարավոր է դարձել ընթացող, հստակ մարդասիրական գործընթացի մասնակիցների համատեղ ջանքերի և ակտիվ ներգրավվածության շնորհիվ։

«Հանդիպմանը, ի լրումն անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռք բերված արդյունքների, ուշադրություն է դարձվել գերեզմանների և նույնականացման գործընթացի հետ կապված հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ գտնելու անհրաժեշտության վրա։

Մասնակիցները կիսեցին իրենց ունեցած մշակված տեղեկատվությունը, ինչը կհեշտացնի լրացուցիչ մարդկանց հետագծման և նույնականացման գործընթացը: Համակարգման մեխանիզմի շրջանակներում այսօրվա դրությամբ անհայտ կորած է համարվում 1860 մարդ, նրանց ընտանիքներն անհամբեր սպասում են կոնկրետ պատասխանի ու երկար տարիների անորոշության ավարտին։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են գործնական քայլերի շուրջ՝ ավելի մեծ ջանքերով տեղեկատվություն հավաքելու և փոխանակելու և անհայտ կորածների որոնողական աշխատանքները ավելի արագ տեմպերով իրականացնելու համար»,- ասված է պետնախարարի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։