Ստամբուլում կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցող բողոքի ցույցն անցկացվում է արդեն երրորդ օրը

10:35, 22.03.2025

Ստամբուլում ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցող բողոքի ցույցը շարունակվում է արդեն երրորդ օրը։

Չնայած երկրի նախագահի նախազգուշացմանը, որ բողոքի ակցիաների հանդեպ հանդուրժողականություն չի լինի, հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու քաղաքապետի ձերբակալման դեմ։

Ցույցը հիմնականում ընթանում է խաղաղ մթնոլորտում։ Տարածվում են տեղեկություններ, որ մի քանի վայրերում ցուցարարները փորձել են կոտրել բարիկադները, ինչի պատճառով իրավապահները նրանց ետ մղելու համար օգտագործել են պղպեղային սփրեյ և ջրցան մեքենաներ։

Ցույցեր տեղի են ունենում նաև մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում, որտեղ ոստիկանությունը ևս ջրցան մեքենաներ է օգտագործել ցույցերը ցրելու համար։

Էքրեմ Իմամօղլուն կոռուպցիայի և ահաբեկչական կապերի մեղադրանքով ձերբակալվել է չորեքշաբթի օրը։

Նմանատիպ