Ստամբուլում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ հինգը համարվում է անհետ կորած, տարհանվել են հարյուրավոր մարդիկ

11:54, 16.10.2026
Ստամբուլում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ հինգը համարվում է անհետ կորած։
Փրկարարները ջրածածկ տարածքներից տարհանել են հարյուրավոր մարդկանց։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա վերջին 83 տարվա ընթացքում քաղաքում տեղացած ամենաուժեղ անձրևն էր։
Տարերքի պատճառով Ստամբուլում փակվել են դպրոցները, իսկ հանրային ոլորտի աշխատակիցների համար ոչ աշխատանքային օր է հայտարարվել։
Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի բնակչությանը կոչ են արել անհետաձգելի անհրաժեշտությունից զատ մնալ տանը, քանի որ տևական առատ անձրևների պատճառով քաղաքում դեռևս առկա է ջրհեղեղների և սահանքների (մեծլանջերի) վտանգ։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ստամբուլում առատ տեղումներ սպասվում են նաև այսօր։

Նմանատիպ