Ստամբուլում երկու զինված անձինք կրակ են բացել դատարանի շենքի մոտ և վիրավորել վեց հոգու, երկու հարձակվողներին էլ իրավապահները տեղում սպանել են
Ստամբուլում երկու զինված անձինք կրակ են բացել դատարանի շենքի մոտ և վիրավորել վեց հոգու, երկու հարձակվողներին էլ իրավապահները տեղում սպանել են

Ստամբուլում երկու զինված անձինք կրակ են բացել դատարանի շենքի մոտ եւ վիրավորել վեց մարդու։

Ինչպես սոցցանցում գրում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան, երկու հարձակվողներին էլ իրավապահները տեղում սպանել են։

Վիրավորների թվում կան երեք ոստիկան և երեք քաղաքացի։

Նախարարի խոսքով՝ հարձակվողները Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված ձախ արմատական ​​խմբավորման անդամներ են եղել։ Հարձակումն ուղղված է եղել դատարանի շենքի մոտ գտնվող անցակետի վրա։