Ստամբուլում դատարանի շենքի վրա հարձակման գործով 34 մարդ է ձերբակալվել
Ստամբուլում դատարանի շենքի վրա հարձակման գործով 34 մարդ է ձերբակալվել

Ստամբուլում դատարանի շենքի վրա հարձակման գործով 34 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիմնվելով Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչի վրա։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Թուրքիայի արդարադատության նախարարը հավելյալ մանրամասներ չի նշել։

Ստամբուլում երկու զինված անձինք կրակ են բացել: Իրավապահները նրանց տեղում սպանել են։ Մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, այդ թվում՝ երեք ոստիկան։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկաիան ասում է, որ հարձակվողները մարքսիստական ​​խմբավորման անդամներ են՝ «Հեղափոխական ժողովրդական ազատագրական ճակատ», որը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։

Նախարարը կատարվածը գնահատել է որպես ահաբեկչության փորձ։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։