Ստամբուլում բանակցություններ են ընթանում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև
Թուրքիայի Ստամբուլի Դոլմաբահչե պալատում պաշտոնական բանակցություններ են ընթանում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև։
Պատվիրակությունների կազմը չի փոխվել: Ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, ինչպես նաև իշխող խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Բանակցությունների հիմնական նպատակը հրադադարի հասնելն է։ Մինչ բանակցությունները, կողմերը հանդիպել և ողջունել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ինչպես երեւում է հրապարակված կադրերից, պատվիրակությունների կազմում ավելի շատ մարդ կա, քան Մինսկում էր։
Թուրքիայի նախագահը իր ելույթում կրկնել է ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հանդես է եկել որպես միջնորդ և արդարացիորեն վարվել երկու կողմերի հետ: Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։