Ստամբուլում Վրաստանի դեսպան, Գիորգի Ջանջղավան և Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոս, Ինգա Կիկվաձեն, համաշխարհային պատրիարքության գլխավոր քարտուղարի և վրաց թեմի առաջնորդի հետ միասին, համաշխարհային պատրիարքի, Նորին Սրբություն Բարթլոմեոսի օրհնությամբ, տոնական իրավիճակում բացել են Ստամբուլի վրացական կիրակնօրյա դպրոցը,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ նրանց, Վրաստանի դեսպանը կիրակնօրյա դպրոցի աշակերտներին է հանձնել «կիրակնօրյա դպրոցների աջակցության ծրագրի» շրջանակներում, Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ստեղծված դասագրքերը:
«Պետք է նշել նաև, որ «Սփյուռքի նախաձեռնություններին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ձեռք է բերել նաև կիրակնօրյա դպրոցի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ և դասագրքեր:
Հատկանշական է նաև այն փաստը, որ Ստամբուլի Էդիրնեքափի Սբ. Գիորգիի վրաց տաճարում, Վրաց համայնքի ներկայացուցիչների հետ միասին, պատարագին ներկա են գտնվել՝ դեսպան Գիորգի Ջանջղավան և Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոս Ինգա Կիկվաձեն: Սուրբ Պատարագին ներկա էր նաև Համաշխարհային պատրիարքի պաշտոնական ներկայացուցիչ, Համաշխարհային պատրիարքության գլխավոր քարտուղար, վարդապետ Յոահիմ Բիլիսը:
Սուրբ պատարագի ավարտին, Վրաստանի դեսպանը ելույթ ունենալիս շեշտը դրել է, Վրաստանի զարգացման գործում և երկրի դրական իմիջ ստեղծելու մեջ վրացական սփյուռքի կարևոր դերի վրա և նշել, որ սփյուռքի հետ հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես Վրաստանի կառավարության և Վրաստանի արտաքին գործերի նախարարության, այնպես էլ արտասահմանում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների գործունեության հիմնական ուղղություններից մեկն է»,- նշված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: