Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը
Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը։
Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։
«ՏԱՍՍ»-ը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներին, գրում է, որ հանդիպումը Դոլմաբահչե պալատում տևել է ավելի քան մեկ ժամ։
Բանակցություններում թուրքական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
ԱՄՆ-ի պատվիրակությանը ղեկավարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատվիրակության կազմում եղել են նաև ԱՄՆ դեսպանը Թուրքիայում և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայում՝ Կիթ Քելոգը։
Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացրել են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նշենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը Ստամբուլում նախատեսված է տեղի ժամանակով 12:30-ին, իսկ Վրաստանի ժամանակով՝ 13:30-ին։
Ռուսաստանի պատվիրակությունը դեռ չի ժամանել նախագահի վարչակազմի շենք։