Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տասնյակ ցուցարարներ են հավաքվել՝ բողոքելով Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ
Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տասնյակ ցուցարարներ են հավաքվել՝ բողոքելով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։ Իմամօղլուն Թուրքիայի նախագահի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական ընդդիմախոսն է և համարվում է նրա հիմնական մրցակիցը առաջիկա նախագահական ընտրություններում։
Ոստիկանության վարչության մոտ հավաքվածները հայտարարում են, որ Իմամօղլուի ձերբակալությունը հարված է Թուրքիայի ժողովրդավարությանը։ Տեղում տեղակայված են անվտանգության ուժեր և ջրաթափող մեքենաներ։ Ստամբուլի նահանգապետի գրասենյակը չորս օրով արգելել է հանրային հավաքները։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է վաղ առավոտյան իր տանը։ Նրան մեղադրում են կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորման աջակցելու մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի համալսարանը չեղարկել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի դիպլոմը, ինչը նրան թույլ չի տա մասնակցել նախագահական ընտրություններին։