Ստամբուլի կենտրոնում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել
Ստամբուլի կենտրոնում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Հրդեհը բռնկվել է հաստատությունում վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Գիշերային ակումբը գտնվում էր Բեշիքթաշ թաղամասի 16 հարկանի շենքի տակ։
Երեք տուժածների վիճակը ծանր է։ Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Քաղաքապետի խոսքով՝ գիշերային ակումբում բռնկված հրդեհը մարվել է։ Միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։