Ստամբուլի հունական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

16:59, 04.08.2022

Ստամբուլի հունական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել: Տեղում մոբիլիզացված են շտապօգնության ծառայությունները։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրշեջները փորձում են մարել կրակը։

Հիվանդանոցում գտնվող հիվանդներին տարհանել են ուղղաթիռներով, տեղացիները օգնել են ոստիկաններին ու հրշեջներին նրանց դուրս բերել։ 102 հիվանդ տեղափոխվել է այլ մարզային հիվանդանոցներ։

Այս փուլում հրդեհի պատճառն անհայտ է։ Հրդեհը գրեթե ամբողջությամբ ավերել է շենքը։

Նմանատիպ