Ստալինի կիսանդրին՝ Ջերեմի Քլարքսոնի ավտոմեքենայի վրա - բացառիկ վիդեոկադրեր

Ավտոմեքենայի վրա, որով բրիտանացի հայտնի հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը հաղորդավարների հետ միասին ուղևորվում էր դեպի Խուրվալեթի, տեղադրված է Իոսեբ Ստալինի կիսանդրին: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը: Ջերեմի Քլարքսոնը Ռիչարդ Համոնդի և Ջեյմս Մեյսի հետ միասին նախատեսում է այցելել օկուպացված գոտի:

Ինչպես հայտնել է Առաջին ալիքին Ջերեմի Քլարքսոնը, երեկ եղել է Բաթումիում և Գորիում: Մասնավորապես, Քլարքսոնը գտնվում էր Գորիիի Ստալինի թանգարանում: Քլարքսոնի խոսքով, իր թիմը աշխարհում հայտնի բռնապետների մասին պատրաստում է հեռուստատեսային նյութ:

Ջերեմի Քլարքսոնը հայտի հեռուստահաղորդավար է, որին ավտոսիրահարները ծանոթ են Top Gear հաղորդման շնորհիվ: