Stadler Rail AG-ն Թբիլիսիում կկառուցի վագոն արտադրող և վագոն վերանորոգող գործարան
Stadler Rail AG-ն Թբիլիսիում կկառուցի վագոն արտադրող և վագոն վերանորոգող գործարան

Աշխարհում գնացքներ արտադրող առաջատար շվեյցարական «Շտադլեր Ռեյլ Էյ Ջի» (Stadler Rail AG) ընկերությունը Թբիլիսիում կկառուցի վագոն արտադրող և վագոն վերանորոգող գործարան:

STADLER ընկերության նախագահ Պիտեր Շպուլերը այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն և ծանոթացրել տարածաշրջանային դուստր ընկերության շինարարության, ինչպես նաև շարժողական կազմերի մասին կայացված որոշման և նախատեսված աշխատանքների« հետ:

Նոր գործարանը շարժողական կազմերով կապահովի ինչպես Վրաստանի երկաթգիծը, այնպես էլ Թբիլիսիի մետրոն: Տեխնիկական և կոմերցիոն նպատակահարմարության համաձայն, գործարանը կաշխատի նաև արտահանումային պատվերների վրա: