Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության միջազգային հիմնադրամի և Վրաստանի ջրային սպորտի  ֆեդերացիայի միջև ստորագրվել է հուշագիր #1TVSPORT
Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության միջազգային հիմնադրամի և Վրաստանի ջրային սպորտի  ֆեդերացիայի միջև ստորագրվել է հուշագիր #1TVSPORT

Փետրվարի 10-ին Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության միջազգային հիմնադրամի և Վրաստանի ջրային սպորտի ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են հիմնադրամի նախագահ Տարիել Խեչիկաշվիլին և ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Նիկոլեիշվիլին։

Հուշագրի շրջանակներում հիմնադրամն ու ֆեդերացիան առաջիկայում համատեղ կանցկացնեն ջրագնդակի մրցաշար։ Մրցաշարը կանցկացվի «Ռուսթավի Արենա» մարզահամալիրում։ Մրցաշարին կմասնակցեն Բաթումի, Քութաիսի, Թբիլիսի և Ռուսթավի թիմերը։

Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության միջազգային հիմնադրամը նախատեսում է նմանատիպ մրցաշարեր տարբեր մարզաձևերում ողջ տարվա ընթացքում: