Սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն և Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ալաբերդ Սաֆարովը ստորագրել են համագործակցության հուշագիր
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի շրջանակում սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն հանդիպում է ունեցել Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ալաբերդ Սաֆարովի հետ։
Հանդիպմանը կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները սպորտի ոլորտում։
Ստորագրված հուշագրով նախատեսվում է համատեղ հանդիպումներ անցկացնել: Թուրքմեն մարզիկները հնարավորություն կունենան մասնակցել նաև Վրաստանում նախատեսված մրցումներին և մրցաշարերին։
Շալվա Գոգոլաձեի խոսքով՝ փոխըմբռնման հուշագիրը կնպաստի Վրաստանում սպորտային զբոսաշրջության զարգացմանը և սպորտի ոլորտում երկու երկրների փորձի փոխանակմանը։
Այս մասին հայտնում է Վրաստանի սպորտի նախարարությունը։