Սպիտակ տուն. Ուկրաինայի կառավարումը որոշվում է ուկրաինացի ժողովրդի և սահմանադրության կողմից

13:38, 28.03.2025

Ուկրաինայի կառավարումը որոշվում է ժողովրդի և սահմանադրության կողմից,— այսպես է արձագանքել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակը Ռուսաստանի նախագահի նախաձեռնությանը, որը վերաբերում է Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարման ներդրմանը։

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարման ներդրման նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկան ենթադրում է արտաքին կառավարման կիրառման հնարավորությունը, ինչը կբացի ճանապարհ դեպի լեգիտիմ բանակցություններ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ երկրի ներկայիս իշխանությունը ոչ լեգիտիմ է, ինչը համաձայնությունը նրանց հետ անիմաստ է դարձնում։

Նմանատիպ