Սպիտակ տունը սոցիալական ցանցում հրապարակում է Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ «Թրամփը կրկին ձեր նախագահն է» մակագրությամբ
ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններից հետո Սպիտակ տունը սոցիալական ցանցում հրապարակում է Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ «Թրամփը կրկին ձեր նախագահն է» մակագրությամբ։
Ինչպես գրում է օտարերկրյա մամուլը, այս հրապարակումով Սպիտակ տունը կրկնում է հաղորդակցությունների տնօրեն Ստիվեն Չունգի կողմից այս առավոտ արված հայտարարությունը, որտեղ նա նշել է, որ Դոնալդ Թրամփը կրկին ԱՄՆ նախագահն է։
ԱՄՆ-ում ձայների հաշվարկը դեռևս ընթանում է։ Այս պահին առկա տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են ստանում դեմոկրատները։