Սպիտակ տունը նշում է, որ Ջո Բայդենը ուշադիր հետևում է Իսրայելում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին
Սպիտակ տունը նշում է, որ Ջո Բայդենը ուշադիր հետևում է Իսրայելում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի խոսքով՝ Բայդենի հրահանգով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները շփվում են իսրայելցի գործընկերների հետ։
«Մենք կշարունակենք աջակցել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և աշխատել տարածաշրջանում կայունության համար», – հայտարարել է Սպիտակ տունը:
Պենտագոնը նաև ասում է, որ իրենք պատրաստ են աջակցել Իսրայելի պաշտպանությանը։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Հեզբոլլահ» խմբավորումը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելը կանխարգելիչ հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդային հարվածները հասցվել են Լիբանանի հարավային հատվածում։ Նրանց խոսքով՝ Իսրայելը հարվածներն իրականացրել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ «Հեզբոլլահը» պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա։