Սպիտակ տունը մեկնաբանել է, թե ինչու չի շնորհավորել Թրամփը Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

10:37, 20.03.2018

Սպիտակ տունը մեկնաբանել է, թե ինչու չի շնորհավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը Սպիտակ տան համար անսպասելի չէր: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլեյը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա  հնարավոր է: «Մենք կաշխատենք Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ եւ քայլեր կձեռնարկենք, երբ Ռուսաստանը սպառնում է մեր շահերին, բայց մենք նաեւ հնարավորություններ կորոնեք համատեղ աշխատանքի համար, երբ դա մեր շահերից է բխում», – ասել է Գիդլին:

«Մենք զարմացած չենք արդյունքներից», – ասել է նա` անդրադառնալով Ռուսաստանի ընտրություններին:

Նմանատիպ