Սպիտակ տունը հայտնում է, որ ուշադիր հետևում է Կիմ Չեն Ինի և Վլադիմիր Պուտինի բանակցություններին
Սպիտակ տունը հայտնում է, որ ուշադիր հետևում է Կիմ Չեն Ինի և Վլադիմիր Պուտինի բանակցություններին

Սպիտակ տունը հայտնել է, որ ուշադիր հետևում են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին։

Քիրբիի խոսքով՝ Սպիտակ տունը շարունակում է հորդորել Հյուսիսային Կորեային կատարել իր հանրային պարտավորությունները և չաջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։

«Մոլորակի վրա ոչ մի ժողովուրդ, ոչ ոք չպետք է օգնի Պուտինին սպանել անմեղ ուկրաինացիներին, և եթե նրանք որոշեն առաջ շարժվել սպառազինության որևէ գործարքի հարցում, մենք ակնհայտորեն քայլեր կձեռնարկենք և համապատասխան կերպով կվարվենք դրա հետ», – ասել է Ջոն Քիրբին:

Սպիտակ տան խոսնակն ասել է, որ մտահոգություններ կան Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև պաշտպանական հարաբերությունների աճի կապակցությամբ: