Սպիտակ տունը հայտնում է, որ Իրանը պատրաստվում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռներով հարձակվել Իսրայելի վրա
Իրանը պատրաստվում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռներով հարձակվել Իսրայելի վրա։ Այս մասին տեղեկությունը, հիմնվելով Սպիտակ տան ներկայացուցչի վրա, տարածում է Սի Էն Էն-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հստակ ժամկետը, թե երբ է իրականացվելու Իսրայելի վրա հարձակումը, չի նշվում։
«Իրանի ուղղակի ռազմական հարձակումն Իսրայելի դեմ ծանր հետեւանքներ կունենա Իրանի համար»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին՝ իրեն սպասվող հարձակումներից պաշտպանելու համար և պատրաստ է օգնել նրան։