Սպիտակ տունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է մատակարարել զինամթերքով լի ավելի քան հազար կոնտեյներ
ԱՄՆ-ի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է մատակարարել զինամթերքով լի ավելի քան հազար կոնտեյներ։
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի խոսքով՝ սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը ռուսական նավը զինամթերքով լի բեռ է տեղափոխել Հյուսիսային Կորեայից ռուսական նավահանգիստ, որն այնուհետև բաժանվել է ռուսական ռազմական պահեստներին։ Սպիտակ տունը նաև տեսողական ապացույցներ է հրապարակում։
«Մենք դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին ռազմական տեխնիկա մատակարարելը, որը կօգտագործվի ուկրաինական քաղաքների վրա հարձակվելու և Ուկրաինայի քաղաքացիների սպանության և Ռուսաստանի անօրինական պատերազմը շարունակելու համար»,- ասել է Ջոն Քիրբին։