Սպիտակ տունը հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինան ոչ թռիչքային գոտի հայտարարել

11:34, 04.03.2022

Սպիտակ տունը հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինան ոչ թռիչքային գոտի հայտարարել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Նա ասաց, որ այդ քայլը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատման:

«Նորից ասեմ՝ պատճառը, որ նախագահը պատրաստ չէր գնալու այս քայլին, և մենք շահագրգռված չէինք այս հարցով, այն է, որ ոչ թռիչքային գոտին պահանջում է դրա իրականացումը։ Մասնավորապես, դա նշանակում է, որ ամերիկյան ինքնաթիռները պետք է խոցեն ռուսական կործանիչները և պոտենցիալ պատերազմ հրահրեն Ռուսաստանի հետ։ Սա հենց այն քայլն է, որից մենք ցանկանում ենք խուսափել»,- լրատվամիջոցներին ասել է Ջեն Փսակին։

Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա ասել է, որ Ուկրաինան ոչ թռիչքային գոտի հայտարարելը կարող է սրել իրավիճակը և առաջ մղել Երրորդ համաշխարհային պատերազմը: Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպան ընտրում է դիվանագիտության ճանապարհը:

Նմանատիպ