Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես հերքում է Գազայի հիվանդանոցի վրա հարձակման պատասխանատվությունը
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես հերքում է Գազայի հիվանդանոցի վրա հարձակման պատասխանատվությունը։
«Իսրայելցիները կտրականապես և շատ խստիվ հերքեցին, որ իրենք որևէ առնչություն ունեն այս ամենի հետ»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։
Լրագրողի այն հարցին, թե կա՞ որևէ տեսակի նախնական տվյալ, թե ով է հարձակվել հիվանդանոցի վրա, Քիրբին պատասխանել է, որ դեռ ստույգ պատասխան չկա։