Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելը կսկսի ամենօրյա չորսժամյա դադարները Գազայից հյուսիսում
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելը կսկսի ամենօրյա չորսժամյա դադարները Գազայից հյուսիսում

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելը կսկսի ամենօրյա չորսժամյա դադարները Գազայից հյուսիս։

Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով՝ հայտարարությունը կարվի երեք ժամ շուտ։

«Իսրայելցիները մեզ ասացին, որ դադարի ընթացքում շրջաններում ռազմական գործողություններ չեն լինի, և այս գործընթացը սկսվում է այսօր»,- ասել է Ջոն Քիրբին։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Գազայում մարդասիրական օգնության «մարտավարական դադարներ»։ «Այդ տակտիկական դադարները սահմանափակված են ժամանակով և տարածքով։ Մենք նաև մարդասիրական միջանցքներ ենք տրամադրում Գազայի խաղաղ բնակիչներին, որպեսզի ժամանակավորապես տեղափոխվեն հարավ՝ ավելի ապահով տարածքներ, որտեղ նրանք կարող են մարդասիրական օգնություն ստանալ»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։