Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի դեմ հրադադարի կոչերին
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի դեմ հրադադարի կոչերին

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի աջակցում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունում հրադադարի մասին ներկայիս կոչերին։ Այս մասին հայտարարություն է տարածվել Սպիտակ տանը։

«Մենք չենք հավատում, որ հրադադարը հիմա լավ պատասխան է։ Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք», – ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը վստահ է, որ Գազայի հատվածին օգնությունն առաջիկա օրերին կավելանա։

«Առաջին քայլը օրական մինչև 100 բեռնատար մեքենա ստանալն է»,- ասել է Քիրբին՝ հավելելով, որ դա բավարար չի լինի, բայց կբարելավի ներկա իրավիճակը։