Սպիտակ տունը հաստատում է, որ Ջ.Դ. Վենսի Պակիստան այցը չեղարկվել է
Սպիտակ տունը հաստատում է, որ Ջ.Դ. Վենսի Պակիստան այցը չեղարկվել է

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Պակիստան այցը չեղարկվել է,- այդ լուրը հաստատել են Սպիտակ տանը։

Վենսի Իսլամաբադ այցը նախատեսված էր ապրիլի 22-ին՝ Իրանի հետ համաձայնության գալու փորձ կատարելու համար։

«Սպիտակ տունը կհայտարարի անձնական հանդիպումների վերաբերյալ հետագա թարմացումների մասին», – BBC-ին ասել է Սպիտակ տան խոսնակը։

Լուրը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ երկարաձգելու է Իրանի հետ հրադադարը։