Սպիտակ տունը հաստատել է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթը
Սպիտակ տունը հաստատել է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթը։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Վերջին փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանություն, հրետանի և զինամթերք, ինչպես նաև հակատանկային զինատեսակներ։ Այնուամենայնիվ, սա կարող է լինել վերջին ռազմական օգնությունը Ուկրաինային, եթե Կոնգրեսը չհաստատի ռազմական օգնության նոր փաթեթը, որը հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրեց Կոնգրեսին։