Սպիտակ տուն. Մարդասպան ռեժիմներին խրախուսելը հարձակվել մեր ամենամոտ դաշնակիցների վրա սարսափելի է և անտեղի
Սպիտակ տուն. Մարդասպան ռեժիմներին խրախուսելը հարձակվել մեր ամենամոտ դաշնակիցների վրա սարսափելի է և անտեղի

Սպիտակ տունն արձագանքել է ՆԱՏՕ-ի վերաբերյալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։

Ըստ Սպիտակ տան՝ նախագահ Բայդենի փորձառու ղեկավարության շնորհիվ ՆԱՏՕ-ն այժմ ամենամեծ և ամենակարևոր ռազմական դաշինքն է, որը երբևէ եղել է։

«Մարդասպան ռեժիմներին խրախուսելը հարձակվել մեր ամենամոտ դաշնակիցների վրա սարսափելի է և անտեղի, որը սպառնում է Ամերիկայի ազգային անվտանգությանը, համաշխարհային կայունությանը և մեր տնտեսությանը», – ասել է Սպիտակ տան խոսնակ Էնդրյու Բեյթսը:

Հիշեցնենք, որ Հարավային Կարոլինայում 2024 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կխրախուսի Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի վրա, ով հարկեր չի վճարել որպես արևմտյան ռազմական դաշինքի մաս: