Սպիտակ տուն. Ջո Բայդենը քննարկում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ հանդիպելով Քամալա Հարիսի և ազգային անվտանգության խորհրդականների հետ
Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել փոխնախագահ Քամալա Հարիսի և ազգային անվտանգության հարցերով նրանց խորհրդականների հետ՝ քննարկելու Իրանի կողմից Իսրայելի վրա այն ժամանակ սպասվող հարձակումը։
Սպիտակ տան հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իրանը հարյուրից ավելի բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
«Նրանք քննարկել են ԱՄՆ-ի պատրաստակամության կարգավիճակը՝ օգնելու Իսրայելին պաշտպանվել այդ հարձակումներից, ինչպես նաև պաշտպանել ԱՄՆ անձնակազմը տարածաշրջանում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ի գիտություն, Իրանը հաստատում է, որ հրթիռային հարձակում է գործել Իսրայելի վրա։ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պնդում է, որ Իսրայելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել և եթե Իսրայելը պատասխան տա, Թեհրանի պատասխանն ավելի կործանարար կլինի։