Սպիտակ տուն. ԱՄՆ-ում իշխանության փոխանցման գործընթացը խաղաղ է լինելու, Ջո Բայդենը ներկա կլինի նախագահի երդմնակալությանը
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել երդմնակալությանը, անկախ նրանից, թե որ թեկնածուն կհաղթի ընտրություններում։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիերը։
Նրա խոսքով, իշխանության փոխանցման գործընթացը խաղաղ է լինելու:
«Նախագահը հավատում է իշխանության խաղաղ փոխանցմանը, և դուք կտեսնեք, թե ինչպես նա դա կանի»,- ասել է Ժան Պիերը։
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ նախկին նախագահները պարբերաբար մասնակցում են իրենց իրավահաջորդների երդմնակալությանը։
«Բայդենը, իհարկե, կմասնակցի դրան»,- ասել է Ժան Պիերը։
Հիշեցնենք, որ նրա նախորդ Դոնալդ Թրամփը չի մասնակցել Ջո Բայդենի երդմնակալությանը 2021 թվականի հունվարին։ Թրամփը լքել է Սպիտակ տունը երդմնակալությունից առաջ: