Սպիտակ տուն. ԱՄՆ-ն և Ֆրանսիան հաստատում են հավատարմությունը, եվրաատլանտյան ձգտումներում վրաց ժողովրդի կողքին են
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն և Ֆրանսիան հաստատում են հավատարմությունը, եվրաատլանտյան ձգտումներում վրաց ժողովրդի կողքին են

ԱՄՆ-ը և Ֆրանսիան հաստատում են իրենց հավատարմությունը, կանգնած են վրաց ժողովրդի կողքին իրենց եվրատլանտյան ձգտումներում, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ են անում իշխող «Վրացական երազանք»-ին հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի։

«ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Նրանք աջակցում են հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր շրջաններում ապրող բնակչության»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայում է՝ մասնակցելու դաշնակից ուժերի Նորմանդիա տեղափոխման 80-ամյակի միջոցառումներին, որտեղ նրան հյուրընկալել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։