Սպիտակ տանն ասում են, որ ԱՄՆ-ի նոր օգնությունն Ուկրաինային բավարարում է կարիքները
Սպիտակ տանն ասում են, որ ԱՄՆ-ի նոր օգնությունն Ուկրաինային բավարարում է կարիքները

Սպիտակ տանն ասում են, որ ԱՄՆ-ի նոր օգնությունն Ուկրաինային բավարարում է կարիքները։ Նաև Սպիտակ տունը գնահատում է, որ մինչև 80 կիլոմետր շառավղով համակարգերը հենց այն են, ինչ անհրաժեշտ է երկրին պայքարի այս նոր փուլում:

«Մենք փորձեցինք Ուկրաինային տալ հենց այն, ինչ մենք կարծում ենք, որ նրանց անհրաժեշտ է ռուսական հարձակումը հետ մղելու համար։ Դա աշխատեց առաջին օրերին, երբ ուկրաինացիները կարողացան հաղթել Կիևի համար մղվող ճակատամարտում և ստիպել ռուսներին հեռանալ մայրաքաղաքից: Այժմ հակամարտությունը տեղափոխվել է մեկ այլ փուլ երկրի հարավում և արևելքում», – այս մասին հայտարարել է ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Ջոն Ֆինները:

Նրա խոսքով, նոր զինատեսակները կընդլայնեն Ուկրաինայի հնարավորությունները և կկարողանան ճշգրիտ հարված հասցնել ռուսական թիրախներին մարտի դաշտում:

Ինչպես հայտնի է դարձել, Բայդենի վարչակազմը Ուկրաինա կուղարկի ամերիկյան «Himmars» տիպի հրետանային հրթիռային համակարգ՝ հագեցած զինամթերքով, որը կարող է հրթիռ արձակել 80 կմ հեռավորության վրա։ Սա շատ ավելի քիչ է, քան 300 կիլոմետրանոց համակարգերը, որոնք պահանջում են Ուկրաինան, չնայած, ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, «Himmars»-ը ամենահեռահար զենքն է, որը երբևէ ստացել է Ուկրաինան։

Ջոն Ֆիններն արձագանքել է նաև Կրեմլի այն գնահատականին, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները կլինեն կրակի վրա նավթ լցնել։

«Ռուսաստանն այն ստացել է իր տարածքից՝ ներխուժելով ինքնիշխան երկիր։ Ուստի մենք շատ հստակ և թափանցիկ ասացինք, թե ինչ ենք անելու։ Դա մինչ այժմ արդյունավետ է եղել Ուկրաինայի համար, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է Ֆինները։