Սպիտակ տանը հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին

22:23, 28.02.2025

Սպիտակ տանը ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։

Ղեկավարներն ուղևորվել են Օվալաձեւ գրասենյակ, որտեղ բանակցություններ են վարում։

Սպասվում է, որ Զելենսկին և Թրամփը կքննարկեն պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ջանքերը , հնարավոր է նաև «հանքային համաձայնագիր» ստորագրեն։

Մինչ Սպիտակ տուն ժամանելը, Ուկրաինայի առաջնորդը հանդիպել է սենատորների հետ։

Նմանատիպ