Սպիտակ տան խոսնակ. Բենյամին Նեթանյահուն խելագարի պես է վարվում՝ անընդհատ ռմբակոծելով ամեն ինչ, ինչը կարող է խաթարել այն, ինչ Թրամփը փորձում է անել

19:27, 20.07.2025

Բենիամին Նեթանյահուն խելագարի պես է վարվում։ Նա ամեն ինչ ռմբակոծում է, և դա կարող է խաթարել այն, ինչ Թրամփը փորձում է անել, Axios-ին ասել է Սպիտակ տան մի պաշտոնյա։

Թրամփի վարչակազմի մի քանի պաշտոնյաներ Axios-ին ասել են, որ Սպիտակ տունը մտահոգված է Իսրայելի վարչապետի Սիրիայի վերաբերյալ որոշումներով՝ Նեթանյահուին անվանելով «խելագար» և «մի երեխա, որը պարզապես ճիշտ բան չի անում»։

Իսրայելը հուլիսի 16-ին հարվածել է սիրիական զորքերին և Դամասկոսի կարևոր շենքերին, այն բանից հետո, երբ կառավարական ուժերը մեղադրվել են դրուզների Սուվեյդա քաղաքում տասնյակ մարդկանց սպանելու մեջ։

«Զգացվում է, որ ամեն օր ինչ-որ նոր բան է պատահում։ Ի՞նչ դժոխք է», – ասում է կառավարության երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան այն բանից հետո, երբ իսրայելական տանկային արկը հարվածել է Ղազայի եկեղեցուն, որի հետևանքով զոհվել է երեք մարդ։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ չի անդրադարձել Ղազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա հարձակմանը, նա հեռախոսով խոսել է Նեթանյահուի հետ և պահանջել, որ նա զղջում արտահայտի միջադեպի համար։

Նմանատիպ