Սպիտակ տան տվյալներով՝ Ջո Բայդենը կժամանի Լեհաստան՝ քննարկելու Ուկրաինայի հարցը
Սպիտակ տան տվյալներով՝ Ջո Բայդենը կժամանի Լեհաստան՝ քննարկելու Ուկրաինայի հարցը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 25-ին կժամանի Լեհաստան՝ քննարկելու Ուկրաինայի հարցը։ Այս մասին տեղեկությունը տարածում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը։ Ջո Բայդենը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների, «Մեծ յոթնյակի» և Եվրամիության ղեկավարների հետ Ուկրաինայի աջակցությունը քննարկելուց հետո։

«Նախագահը կքննարկի, թե ինչպես է Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, արձագանքում հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամին, որը ստեղծվել է Ուկրաինայում Ռուսաստանի չարդարացված և չհրահրված պատերազմի հետևանքով», – ասվում է վարչակազմի հայտարարության մեջ: