Սպիտակ տան մոտ պաղեստինամետ ցույցի մասնակից լրագրող Սամուել Մենան փորձել է ինքնահրկիզվել
Սպիտակ տան մոտ պաղեստինամետ ցույցի մասնակից լրագրող Սամուել Մենան փորձել է ինքնահրկիզվել։
Միջադեպը տեղի է ունեցել հանրահավաքի մեկնարկից մոտ երկու ժամ անց, երբ հանրահավաքին ավելի քան 1000 ցուցարար էր հավաքվել։
Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, Մենային հաջողվել է հրկիզել ձախ թեւը, սակայն ոստիկաններն ու ցույցի մասնակիցները կարողացել են փրկել նրան։
Բացի այդ, ինչպես գրում է «Washington Post»-ը, Սամուել Մենան հիասթափվել է իր մասնագիտությունից՝ Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ պատերազմի լուսաբանման պատճառով եւ իրեն մեղավոր է համարել։
«Ես լրագրող եմ և անտեսում ենք դա, ապատեղեկատվություն ենք տարածում»,- ասել է Սամուել Մենան։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։