Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասում է, որ Ռուսաստանի դուրս գալը «Հացահատիկի համաձայնագրից» գների տատանումներ է առաջացրել
Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասում է, որ Ռուսաստանի դուրս գալը «Հացահատիկի համաձայնագրից» գների տատանումներ է առաջացրել

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերի խոսքով՝ Ռուսաստանի դուրս գալը «հացահատիկի համաձայնագրից» գների տատանումներ է առաջացրել։

Ժան Պիերի կարծիքով՝ համաձայնագրի չեղարկումը կսրի սովը աշխարհի խոցելի շրջաններում։

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունից Ռուսաստանի միակողմանի դուրս գալը, որը, ինչպես գիտեք, կարևոր դեր խաղաց պարենային ապրանքների համաշխարհային գների իջեցման գործում, ինչպես նաև Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի հացահատիկի պահեստների և տրանսպորտային ենթակառուցվածքների վրա, հանգեցրին հացահատիկի և պարենի գների էական փոփոխության։ Սևծովյան նախաձեռնությունը հանգեցրեց ավելի քան 32 միլիոն տոննա հացահատիկի արտահանմանը համաշխարհային շուկաներ: Ռուսաստանի գործողությունները համաշխարհային շուկաներից սննդամթերքի նման զգալի քանակի դուրսբերման հարցում կսրեն սովը աշխարհի որոշ խոցելի գոտիներում, այդ թվում՝ Աֆրիկայում», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշված հարցով հայտարարել էր, որ տնտեսական կորուստն ավելի շատ գների փոփոխություն կառաջացնի, քան դա տեղի կունենար ուկրաինական հացահատիկի միջազգային շուկա նորմալ մուտքի դեպքում։