Սպիտակ տան մամուլի քարտուղար – Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը կարող է ավարտվել այս շաբաթ

12:50, 23.02.2025

Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել «այս շաբաթ»: Այս մասին գրում է The Hill թերթը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը վստահ է Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու իր կարողության մեջ՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։

«Նախագահը և նրա թիմը կենտրոնացած են այս պատերազմի երկու կողմերի հետ բանակցությունները շարունակելու վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Նախագահը վստահ է, որ մենք կարող ենք հասնել դրան այս շաբաթ», – ասել է Լևիտը լրագրողներին պահպանողական քաղաքական համաժողովից վերադառնալուց հետո:

Լևիտը նշել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն այս շաբաթավերջին աշխատելու է համաձայնագրի շուրջ «շուրջօրյա»։ Նրա խոսքով, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը ներգրավված է ուկրաինացիների հետ հանքային համաձայնագրի քննարկման գործընթացում։

«Ինչ վերաբերում է կրիտիկական օգտակար հանածոներին, ապա դա նախագահի համար կարևոր խնդիր է։ Սա շատ կարևոր է նախագահի համար, քանի որ այն ապահովում է, որ ամերիկացի հարկատուները վերադարձնեն իրենց գումարները: Դա նաև մեծ տնտեսական գործընկերություն կլինի Միացյալ Նահանգների և ուկրաինացի ժողովրդի միջև, քանի որ նրանք վերակառուցում են իրենց երկիրը այս դաժան պատերազմից հետո», – ասաց Լևիտը:

Նմանատիպ