«Սպիտակ աղմուկի շարժման» նախաձեռնությամբ խորհրդարանի դիմաց կանցկացվի բողոքի ցույց
We dance together, we fight together – այս կարգախոսով ցույց է անցկացնելու է այսօր «Սպիտակ աղմուկի շարժումը»՝ խորհրդարանի դիմաց:
Խորհրդարանի դիմաց ակցիան անցկացվելու է 15:00-ին:
Լուսաբացին, խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիային, որտեղ բողոքում էին «Բասիանի» և «Գալերի» ակումբներում անցկացված հատուկ գործողությունների դեմ, տեղի է ունեցել բախում: Ոստիկանները ցուցարարներին արգելում էին փակել ճանապարհը, երբ տեղի է ունեցել բախում: Խորհրդարանի դիմաց վարչական կանոնով ձերբակալել են մի քանի հոգու, այդ թվում «Գիրչի»-ի առաջնորդ Զուրա Ջափարիձեին:
Գիշերային ակումբներում իրավապահների կողմից անցկացված հատուկ գործողության ժամանակ ակումբի հյուրերի և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում, որի ժամանակ վարչական ձևով ձերբակալել են մի քանի հոգու: Գոյություն ունեցող տեղեկությամբ, վարչական կանոնով ձերբակալվել է մոտ 20 անձ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, «Բասիանի»-ում և «Գալերի»-ում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ:
«Ներքին գործերի նախարարությունը 3 ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էր ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:
2012 թվականի մայիսի 12-ին նշված ակումբնըրում դատարանի որոշման հիման վրա անցկացվել են համապատասխան քննչական գործողություններ: Ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: