«Սպիտակ աղմուկի շարժման» առաջնորդը պարեկային ոստիկանության հետ վարում է բանակցություններ
«Սպիտակ աղմուկի շարժման» առաջնորդ Բեքա Ծիքարիշվլին պարեկային ոստիկանության հետ վարում է բանակցություններ:
Ինչպես հայտարարել է ակցիային Բեքա Ծիքարիշիլին, նրան մոտեցել է պարեկային ոստիկանության ղեկավարը, ով խնդրել է խոսել:
«Ինձ մոտեցավ պարեկային ոստիկանության ղեկավար, մենք կներկայացնենք մեր պահանջները, կխոսենք նրա հետ: Բոլորիդ կտեղեկացնենք զրույցը, գործընթացը կլինի բաց և թափանցիկ»,- հայտարարել է Բեքա Ծիքարիշվիլին:
Խորհրդարանի դիմաց ընթանում է «Փողոց ենք դուրս գալիս մեր ազատության համար» ցույցը: Ցուցարարները պահանջում են վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը: