Սպասվում է, որ դպրոցների և մանկապարտեզների հարցը համակարգող խորհուրդը կքննարկի վաղվա նիստում
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հայտարարությամբ, դպրոցների և մանկապարտեզների հարցը համակարգող խորհուրդը կքննարկի վաղվա նիստում:
Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում համավարակաբանները խորհրդի նիստում կբարձրացնեն դպրոցների և մանկապարտեզների ուսուցման հետ կապված հարցեր։
«Ինչ վերաբերում է առցանց ուսուցմանն անցնելուն և մանկապարտեզների շահագործմանը, եթե այդ հարցը բարձրացնեն համավարակաբանները, մենք վաղը կքննարկենք այն Համակարգող խորհրդում»,- ասել է Ազարաշվիլին։