Սպասվող բարձր ջերմաստիճանի պատճառով Միասնական ազգային քննությունների ժամատախտակը փոխվել է
Սպասվող բարձր ջերմաստիճանի պատճառով Միասնական ազգային քննությունների ժամատախտակը փոխվել է

Մոտակա օրերին, հուլիսի 2-ին և 3-ին սպասվող շոգ օրերի պատճառով, Միասնական ազգային քննությունների ժամատախտակը փոխվեց։

Քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ, փոխվում է վրաց լեզվի և գրականության քննության և ընդանուր ունակությունների քննության անցկացման ժամանակը։ Վրաց լեզվի և գրականության քննությունը հուլիսի 2-3-ի փոխարեն կանցկացվի հուլիսի 4-5-ը։

Դիմողները, ովքեր պետք է հանձնեին վրաց լեզվի և գրականության քննությունը հուլիսի 2-ին, ժամը 14։00-ին, քննությունը կհանձնեն հուլիսի 4-ին ժամը 08։00-ին, իսկ հուլիսի 3-ին գրանցվածները կհանձնեն հուլիսի 5-ին, ժամը 08։00-ին։

Հուլիսի 5-ի ընդանուր ունակությունների քննության առաջին և երկրորդ շրջանը կկայանա հուլիսի 7-ին, նույն հաջորդականությամբ։ Այսինքն, եթե դիմորդը քննությունը պետք է հանձներ հուլիսի 5-ին ժամը 08։00-ին, նա կհանձնի ընդանուր ունակությունների քննությունը հուլիսի 7-ին ժամը 08։00-ին, իսկ եթե գրանցված էր հուլիսի 5-ին ժամը 14։00-ին, ապա պետք է հանձնի հուլիսի 7-ին, ժամը 14։00-ին։

Հաշվի առնելով այն փաստը, որ դիմորդների մեծամասնությունն արդեն տպել է քննության քարտը, դիմորդների էջում տեղադրված էլեկտրոնային քարտում փոփոխություններ չեն մտնի։