Սպասարկման գործակալությունը սկսել է էլեկտրոնային եղանակով տեղեկանքների տրամադրումը
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը սկսել է էլեկտրոնային եղանակով տեղեկանքների տրամադրումը։
Ըստ ՆԳՆ-ի, սպասարկման գործակալության բջջային հավելվածում (service agenc) և/կամ կայքում (my.sa.gov.ge) գրանցված անձինք կարող են լրացնել դիմումի հայտը և ստանալ պատրաստված փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով` առանց ներկայանալու:
Իսկ այն անձինք, ովքեր դիմում են վկայական ստանալու համար, դա կանեն սպասարկման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ տեղում, պատրաստած փաստաթուղթը կստանան նաև էլեկտրոնային եղանակով։ Դիմումը լրացնելիս նշված հեռախոսահամարով քաղաքացիներին կուղարկվի կարճ տեքստային հաղորդագրություն՝ հղումով, որից նրանք կարող են ներբեռնել տեղեկանքը։
Նշենք նաև, որ սպասարկման գործակալությունը սկսել է երկու նոր տեսակի ծանուցումների տրամադրում.
Բեկանված և հանված դատվածության մասին ծանուցում
Ծանուցում մեքենայի վրացական սահմանը հատելու մասին։
ՆԳՆ սպասարկման գործակալությունում տրվում է ավելի քան 10 տեսակի տեղեկանք:
Շահագրգիռ անձը կարող է պահանջել նշված տեղեկանքի օրինականացումը կամ ապոստիլային վավերացումը և թարգմանությունը: Ծանուցումը կարող է թարգմանվել անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, թուրքերեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն և հունարեն լեզուներով: