Սպասարկման գործակալության Ռուսթավիի կառուցվածքային ստորաբաժանումում բացվել է նոր շենք
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության Ռուսթավիի կենտրոնական վարչությունում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում բացվել և շահագործման է հանձնվել նոր շենք, որը նախատեսված է տրանսպորտային միջոցների վերաարտահանման, արտահանման, ներմուծման, համապատասխան մաքսատան ընթացակարգերի իրականացման համար: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ նոր, ժամանակակից ստանդարտների շենքը հագեցած է նորագույն սարքավորումներով և գույքով։ Շենքի ենթակառուցվածքը լիովին հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Շահագրգիռ անձինք նոր շենքում իրականացնում են մեքենաների վերաարտահանում, արտահանում, ներմուծում, համապատասխան մաքսային ընթացակարգեր, ինչպես նաև առաջին գրանցում։ Շենքում պատրաստվում և տրվում են տրանսպորտային միջոցի պետհամարանիշներ և հաշվառման վկայականներ։
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունում նախատեսվող և ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի շրջանակում սպասարկման բարելավման նպատակով երկրի ողջ տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվում։