Սպանվել է ռուս-ուկրաինական առաջին բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դենիս Կիրեևը. «Օբոզրեվատել»

Ուկրաինական «Օբոզրեվատել» հրատարակության տվյալներով՝ սպանվել է ռուս-ուկրաինական առաջին բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դենիս Կիրեևը։ Հրատարակության տվյալներով՝ բանակցողը սպանվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության օպերացիայի ժամանակ, երբ փորձում էին ձերբակալել Կիրևին։

Նախնական տվյալներով՝ Դենիս Կիրևին մեղադրել են պետական ​​դավաճանության մեջ։ Բացի այդ, համապատասխան տեղեկություն է տարածել նաև պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Հրատարակությունը գրում է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը Կիրևին որպես բանակցությունների մասնակցի չի նշել, և նրա անունը չի եղել մամուլի ծառայության հրապարակած ցուցակում, թեև լուսանկարում և տեսանյութում նա երևում է սեղանի մոտ:

Կիրեևը բանկային ոլորտի փորձագետ էր։ Դենիս Կիրեևը եղել է նաև Օշադբանկի խորհրդի նախագահի առաջին տեղակալը (2010-2014թթ.) և Ուկրէքսիմբանկի Դիտորդ խորհրդի անդամը (2006-2012թթ.):