Ուկրաինայի Լվով քաղաքում սպանվել է Ռադայի նախկին պատգամավոր, «Ազատություն» ազգայնական կուսակցության անդամ Իրինա Ֆարիոնը։
Տեղական ժամանակով 19:30-ի սահմաններում իր տան մերձակայքում անհայտ տղամարդը կրակել է գլխին և փախուստի դիմել։
Ռադայի նախկին պատգամավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ավելի ուշ մահացել է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է նախկին պատգամավորի սպանությանը և ասել, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Իրինա Ֆարիոնին «Ազատություն» կուսակցության անդամ է դարձել 2005 թվականին, իսկ 2012 թվականին ընտրվել է պատգամավոր։ Ֆարիոնը հայտնի դարձավ ուկրաինական լեզուն քարոզելու և ռուսալեզու պետական պաշտոնյաներին վարկաբեկելու իր հաճախակի արշավներով։ Նախկին պատգամավորը բազմիցս հանդես է եկել ուկրաինացիների կողմից ռուսաց լեզվի օգտագործման դեմ և կոչ արել բռնություն կիրառել ռուսախոսների նկատմամբ։